Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանին արգելվել է Համբուրգում ելույթ ունենալ համերկրացիների առաջ

Հունիս 29,2017 16:45

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ելույթ չի ունենա համերկրացիների առաջ Գերմանիայում հուլիսի 7-8-ը սպասվող «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում: Գերմանիայի կառավարության այդ որոշման մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը, հաղորդում է Deutsche Welle-ն:

Նրա խոսքով՝ ավելի վաղ թուրքական կողմը պաշտոնական հարցում էր ուղարկել՝ թույլտվություն խնդրելով Համբուրգում Էրդողանի ելույթի համար: Հաշվի առնելով երկու երկրների միջև լարվածությունը՝ հարցումը մերժվել է:

«Գերմանիայի կառավարությունը չի ցանկանում, որպեսզի Գերմանիայում ապրող կամ ծագումով թուրքերին սադրեն»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը:

Հիշեցնենք, ավելի վաղ արգելվել էր Էրդողանի թիկնապահների մուտքը Համբուրգ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930