Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Ալթունյանը՝ հնգյակ նորածիններից երեքի մահվան մասին. «Մորը առաջարկվել էր երեխաների մի մասը թողնել՝ հրաժարվել էր» (Տեսանյութ)

Հունիս 29,2017 16:43

Այսօր «Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանը 2016-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին նորածինների մահացության դեպքերի մասին հարցրեց. «Դուք ուսումնասիրում եք նման դեպքերը, ինչու են տեղի ունենում, որքա՞ն դեպք է եղել մեկ տարվա ընթացքում»:՚

Թանդիլյանը նաեւ հարցրեց. «Հոգեմետ դեղեր են վաճառում մեր դեղատներում, որոնք այլ երկրներում բժշկի թույլտվությամբ են վաճառում, դա ճի՞շտ է: Նաեւ հետաքրքրում է, թե պոլիկլինիկաների վերանորոգման հետ կապված ինչ ծախսեր կան կամ ինչ նպատակներ, որովհետեւ պոլիկլինիկաները անմխիթար վիճակում են, 12-րդ պոլիկլինիկա մասնավորապես եթե անգամ առողջ մարդը մտնի, կարող է վնասվածքներով դուրս գա»:

Թիվ 12 պոլիկլինիկայի հետ կապված փոխքաղաքապետ Կամո Արեյանը միանգամից արձագանքեց, որ ընդգրկված է ցանկում, շուտով կվերանորոգեն:

Իսկ հնգյակ նորածիններից երեքի մահացության մասին նախարարն ասաց՝ թեման նուրբ է, զգայուն եւ ցավոտ: Նա անդրադարձավ  երեխաների մահացությանը. «Հղիության 2-րդ ամսում մորը առաջարկվել էր երեխաների մի մասը թողնել, մայրը հրաժարվել էր, կատարվել էր այն, ինչ կատարվել էր: Երեխաները ծնվել էին 3 ամիս շուտ եւ թերսնված»:

Ինչ վերաբերում է ընդհանուր ցուցանիշներին, իհարկե, գոհացուցիչ չեն դրանք. «Մահացություն իջեցնելը ինչ-որ մակարդակից հետո, երբ որ բացառում ենք անձի սանիտարիան, թերսնվածությունը, դրանից հետո մահացության նվազեցումը չափազանց թանկ հաճույք է: Այսօր ձեռնարկվում են բոլոր միջոցառումները՝ մանկական մահացությունը իջեցնելու համար: Ես չեմ կարծում, որ մինչեւ տարվա վերջ ինչ-որ արտառոց դեպք տեղի կունենա»:

Նախարարը սրա հետ կապված նույնիսկ «թու-թու-թու» արեց. «Հազար անգամ պետք է խփենք ցանկացած գտնված փայտիկի»:

Հոգեմետ դեղերի հետ կապված նախարարն ասաց, որ մեր քաղաքացիների ընդունած պրակտիկան նկատի ունենալով՝ դեղատներում դեղատոմսը պարզապես չեն պահանջում, բայց նոր օրենք կա եւ կխստացվի:

Մանրամասները՝ շուտով տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930