Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք այսօր ունենք թոշակառուներ, որոնք ունեն մի արկղ պրոթեզներ՝ պիտանի չեն». Լեւոն Ալթունյանը՝ ստոմատոլոգների մասին

Հունիս 29,2017 16:37

Առողջապահության նախարարությանը 2016-ին հատկացվել է 86.4 մլրդ դրամ: Այսօր ԱԺ-ում բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը:

ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը նախարար Լեւոն Ալթունյանին հարցրեց բուժծառայությունների որակի մասին: Նա նշեց, որ դժգոհ է եւ հանրությունը, եւ բժիշկները, եւ սեփականատերերը, երեք օղակն էլ. «Մեր բյուջեից գումար է ծախսվում, բայց մասնավոր լաբորատորիաներ են ուղղորդում հիվանդներին բժիշկները, որովհետեւ մասնավորները գին են թելադրում: Չֆիքսված գնացուցակներով լաբորատորիաների թիվը օր օրի աճում է, որովհետեւ մեծ եկամուտ կա»: Նա հարցրեց նաեւ ստոմատոլոգիական կլինիկաների մասին, թե որոնց են տալիս պետպատվեր, որովհետեւ ըստ պատգամավորի, ստոմկլինիկաների ղեկավարները գումարը վերցնում են՝ բժիշկներին նորմալ աշխատավարձ չեն տալիս, որակն էլ ցածր է:

Նախարարը պատասխանեց, որ Երեւանում եթե վիրաբուժական ակտիվությունը 67-70 տոկոսն է, այսինքն, ընդունված հիվանդներից 70 տոկոսը վիրահատական բուժման է ենթարկվում եւ ընդամենը 30 տոկոսին են թերապեւտիկ ծառայություն տրամադրում, մարզերում հակառակն է, 82 տոկոսը պառկում են թերապեւտիկ բաժանմունքներում ճնշումով. «Այստեղ մենք տեսնում ենք հիմնական գումարների կորստի տեղը: Ծառայություն, որի համար բավական է մեկ բժիշկ՝ 12 հիվանդին, 12 հիվանդի համար մեզ մոտ աշխատում է 4-5 բժիշկ, բժշկի զբաղվածությունը չափազանց ցածր է, մոտ 4 անգամ ավելի ցածր, քան Արեւելյան Եվրոպայում: Այս բոլորը գումարներ են: Մի կողմից մենք քիչ գումարներ ունենք, մյուս կողմից՝ առկա 75 մլրդ-ից մոտ 30-35 տոկոսը վատնում ենք անարդյունավետ»:

Ինչ վերաբերում է լաբորատոր ծառայություններին, նախարարը բժիշկների ուղղորդման հետ կապված ասաց, որ կամավոր է, հաճախորդերը կարող են բժշկին չլսել եւ հրաժարվել: Իսկ ստոմատոլոգիական ծառայությունների մասին Լեւոն Ալթունյանն ասաց. «Որակը ցածր է, գինը ցածր է, պահանջատերերը առանձնապես ձեն չեն բարձրացնում՝ հասկանալով, որ գինը ցածր է: Բժիշկներն էլ աշխատավարձ չեն ստանում»:

Նախարարն ասաց, որ հանձնաժողով է ստեղծվել նախարարությունում, որոնք պետք է գները վերանայեն այնպես, որ կարողանան ասել՝ այս գների շրջանակներում պարտավորված են որակյալ ծառայություններ մատուցել. «Մենք այսօր ունենք թոշակառուներ, որոնք ունեն մի արկղ պրոթեզներ, որոնք պիտանի չեն: Տարին մեկ կամ կես տարին մեկ նրանք պրոթեզներ են պատրաստում եւ չեն կարողանում կրել: Սա եւս գումարի կորուստ է, ավելի լավ է մի անգամ սարքել եւ կրել մի քանի տարի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930