Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանն անդրադարձավ ազատամարտիկ, Լեոնիդ Ազգալդյանի «Ազատագրական բանակի» մարտիկ Սարգիս Հացպանյանի մեղադրանքներին, թե Վազգեն Սարգսյանն է Արցախյան ազատամարտի ժամանակ կանխել Ազգալդյանի համար նախատեսված զինամթերքի տեղափոխումը Երեւանից՝ այդ կերպ զինաթափ անելով վերջինիս:
«Շատ տեսակետներ կարող են ասել…չգիտեմ՝ ո՞վ է Սարգիս Հացպանյանը, բայց գիտեմ, որ Վազգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության եւ Արցախի հերոս է: Նա եւ Լեոնիդ Ազգալդյանը լավ բարեկամներ են եղել: Ազգալդյանի հուշարձանի տեղադրումը Վազգեն Սարգսյանի նախաձեռնությունն է եղել: Նա Ազգալդյանի ծննդյան օրը միշտ ծաղիկներ է դրել»,-ասաց Արամ Սարգսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ