Իջեւան քաղաքում ֆուտբոլի 4 փոքր խաղադաշտ է կառուցվել, որից 2-ը կունենան բնական խոտածածկ, 2-ը՝ արհեստական:
Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանից տեղեկացանք, որ ասֆալտապատում, ճանապարհի ծածկի փոսային նորոգումներ են կատարվել Տավուշի մարզկենտրոնի թիվ 1 դպրոցի դիմաց, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի շենքին հարակից 2 փողոցներում, Վասիլյան եւ Անկախության փողոցներում:
Վաղը՝ հունիսի 30-ին Իջեւանի թիվ 1 դպրոցի տարածքում կկայանա լողավազանի հանդիսավոր բացում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ