Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գորգիսյանը Արտեմ Ասատրյանին հարցրեց թիվ 1 տուն-ինտերնատի աղմկահարույց բացահայտումներից

Հունիս 29,2017 15:09

Այսօր ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ «Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեց թիվ 1 տուն-ինտերնատի աղմկահարույց բացահայտումներից:

Գեւորգ Գորգիսյանն ասաց. «Վերջերս եղա թիվ 1 տուն- ինտերնատում, դուք տեղյակ եք: Նախորդ տնօրենը այնտեղ աշխատանքից հեռացվել էր՝ պետական գույքի չարաշահումների, միջոցների ոչ պատշաճ տնօրինման համար, եւ եթե չեմ սխալվում, նրա դեմ քրգործ էր հարուցվել: Ի՞նչ եք պատրաստվում անել՝ ծախսերի թափանցիկությունը ապահովելու համար: Գործնականում ոչ թափանցիկ է, կայքերում տեղեկատվություն պետք է լինի, որ տեղեկացված լինեն մարդիկ, որ կան թափուր տեղեր, դիմեն, չկա: 3 հոգի է դիմել, երեքն էլ հենց աշխատող անձնակազմից են, որոնք ամենամեծ կոռուպցիոն ռիսկն են այնտեղ ներկայացնում՝ տնօրենի պաշտոնակատարը, նրա տեղակալը եւ պահեստապետը: Ընդամենը այս երեքն են դիմել՝ թափուր տեղի համար»:

Նախարարը չընդունեց, որ թափանցիկ չեն աշխատել. «Մրցույթի հետ կապված բացարձակապես որեւէ խախտում տեղի չի ունեցել»: Նա վստահեցրեց, որ մրցույթն անցկացրել են օրենսդրության տառին համապատասխան. «Ճիշտ եք նշում, որ 3 անձ է դիմել այդ հաստատության թափուր տեղի համար, բայց երեքն էլ աշխատակից չեն եղել: Մեկը համակարգի հետ կապված որեւէ առնչություն չունեցող անձ է դիմել»:

Գորգիսյանն արձագանքեց, որ թափուր հաստիքների բաժնում տեղեկատվություն չի եղել, թափանցիկ մրցույթ չեն անցկացրել: Նախարարը միջատեց՝ մրցույթների բաժնում է դրված եղել: Գորգիսյան էլ պնդեց՝ այդ բաժնում էլ եմ նայել՝ չի եղել:

Մանե Թանդիլյանը մայրության նպաստներից հարցրեց՝ բացառո՞ւմ եք, որ կան մայրեր, որոնք չեն ստացել գումարները՝ չիմանալով այդ նպաստի մասին: Պարզվեց, նախարարությունը չի կարող նման բան ստուգել, հետեւաբար չեն էլ բացառում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930