Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻ պաշտպանը՝ Արայիկ Խանդոյանին ծեծելու մասին

Հունիս 29,2017 15:05

Կառավարության նիստից հետո այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պատասխանելով «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի խոշտանգմանն առնչվող լրագրողների հարցին ասաց, որ զբաղվում է այդ խնդրով:

«Մենք փաստաբաններից հաղորդումներ ունեինք, ոչ միայն փաստաբաններից, դրանց հիման վրա գիշերվանից սկսած հանձնարարել էի, որպեսզի իրականացվեն այցեր, հիմա նոր իրենք ավարտում են, ավելի ուշ պատասխանը կլինի»,-ասաց պարոն Թաթոյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում Արայիկ Խանդոյանին խոշտանգելու մասին ահազանգել էին փաստաբանները:

Այն հարցին էլ, թե դատարաններ կամ քրեակատարողական հիմնարկներ մուտք գործող փաստաբանները խուզարկվում են, պարոն Թաթոյանը պատասխանեց, որ մեկ բան ակնհայտ է՝ անձնական խուզարկության ենթարկել փաստաբանին աշխատանքային պարտականությունները կատարելիս, դա անթույլատրելի է. «Ամբողջ խնդիրն այն է, թե որն է զննության կամ խուզարկության տարբերակումը: Մենք պաշտոնական գրություն ենք գրել, մի քանի հարցադրումներ ենք առաջադրել: Առաջինը, ի՞նչ իրավական հիմքերով են դրանք կատարվում, ողջամտորեն ի՞նչ տեղեկություններ են ստացվում եւ այլն: Հարցադրումների պատասխանն ամփոփելու դեպքում կկիսվենք ձեզ հետ»,- ասաց Արման Թաթոյանը:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930