Լրահոս
Օրվա լրահոսը

90-նն անց մարդիկ դիմել են ավանդի փոխհատուցման համար, ասել են՝ 1.5 տարի սպասի. Գորգիսյանի հարցը՝ Արտեմ Ասատրյանին

Հունիս 29,2017 15:03

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց 2016-ի բյուջեի կատարման հաշվետվությունը:

«Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հարցրեց կուտակային կենսաթոշակներից եւ ավանդներից. «Կուտակային կենսաթոշակների հարցը, երբ քննարկվում էր, թե ինչու է մեզ պետք, խոսվում էր երկրի բյուջեում, տնտեսության մեջ ներդրումների մասին: Պետությունը ինչ գումար է ներդրել այս համակարգում եւ ինչքան գումար է ծախսվել: Տարեցների հետ կապված նշեցիք, որ ավանդների փոխհատուցում է ստացել 8000 մարդ, ո՞ր տարիքային շեմն է ստացել, որովհետեւ 90-նն անց մարդիկ են դիմել, նրանց խնդրել են մեկուկես տարի սպասել: Նրանք վախենում են, որ այդքան չեն ապրի ուղղակի:

Նախարարը կուտակային կենսաթոշակների հետ կապված պատասխանեց, որ 60 մլրդ դրամից ավելի միջոցներ են այսօր կառավարվում ակտիվները կառավարող ընկերությունների կողմից: Թե ինչ արդյունք են տվել, դրան ավելի մասնագիտական պատասխան կտրամադրեն ԿԲ-ից, ֆիննախից: Եթե մենք գործ ունենք այսօր տոկոսադրույքի որոշակի իջեցման հետ, մատչելիության հետ, վստահ եմ, որ նաեւ այդ միջոցներն են իրենց ազդեցությունն ունեցել, որովհետեւ դրանք երկար փողեր են»:

Ավանդատունների հետ կապված նախարարը պատասխանեց, որ 2016-ին 3472 տարեց է ստացել փոխհատուցումը, բայց միջոցների մեծ մասը ծախսվում է տարեցներին, 40 տոկոսը՝ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, 10 տոկոսը՝ ազատամարտիկներին: Նախարարն ասաց, որ այս տարվա վերջում կունենան մի վիճակ, որ ներկայումս հաշվառված բոլոր անձինք իրենց ավանդի դիմաց փոխհատուցումները կստանան եւ հնարավորություն կունենան ծրագրի շարունակականությունը այնպես ապահովել, որ քաղաքացիները այդքան չսպասեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930