Մոսկվայի առևտրային կենտրոններից մեկում մանկապղծության մեղադրանքով ձերբակալվել է մանկական խաղահրապարակի աշխատակից: Ինչպես հաղորդում է 1tv.ru-ն, հայտնի է, որ նա ծագումով հայ է, 32 տարեկան, անունը Արտյոմ է:
Հետաքննության տվյալներով՝ տղամարդը չարաշահել է իր աշխատանքային լիազորությունները և երեխաների խաղի ժամանակ նրանց կամքին հակառակ սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել նրանց նկատմամբ:
Երեխաների ծնողները հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ: Հայտնի է, որ տուժած երեխաների թիվը մեծ է:
Հանցագործության մասին հայտնի է դարձել, երբ երեխաներից մեկը կատարվածը պատմել է ծնողներին: Տեսախցիկները հաստատել են:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ