Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեսաժողով Սփյուռքի նախարարության, ՀԱՑ-ի, «Բելգիա-Հայաստան», «Պորտուգալիա-Հայաստան» առևտրային պալատների ներկայացուցիչների և գործարարների հետ

Հունիս 29,2017 12:26

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով Հայկական առևտրային ցանցի (ATN), «Բելգիա-Հայաստան», «Պորտուգալիա-Հայաստան» առևտրային պալատների հետ:

Տեսաժողովին մասնակցում էին ՀԱՑ-ի նախագահ Ալեք Բաղդասարյանը (ԱՄՆ), Բելգիա-Հայաստան առևտրային պալատի փոխնախագահ Ֆելիքս Փայտյանը, ՀԱՑ-ի անդամ Վահրամ Փիրջանյանը (Կանադա), ՀԱՑ-ի գործադիր կոմիտեի անդամ Հրաչ Գասպարը (Կանադա), «Պորտուգալիա-Հայաստան» առևտրային պալատի նախագահ Վահե Մխիթարյանը, Ֆինլանդիայի «Hayas OY» ընկերության տնօրեն Աբգար Մարգարյանը, Հայկական բիզնես խորհրդի անդամներ Հակոբ Փանոսյանը և Արմեն Վարդանյանը (ԱՄՆ):

ՀՀ Սփյուռքի նախարարությունից տեսաժողովին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը, Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Ավանեսյանը, նախարարության աշխատակիցներ:

Ողջունելով տեսաժողովի մասնակիցներին` նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը ներկայացրեց քննարկվող թեմաների շրջանակը:

ՀԱՑ-ի նախագահ Ալեք Բաղդասարյանը ջերմորեն ողջունեց բոլոր մասնակիցներին և կարևորեց նման ձևաչափով քննարկումները, շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանն ու մասնավորապես նախարար Հրանուշ Հակոբյանին` տարբեր երկրներում գործող ՀԱՑ-ի կառույցներին աջակցելու, դրանց միջև կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը նպաստելու համար:

Քննարկվեցին սեպտեմբերի 18-20-ը կայանալիք Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին Հայկական առևտրային ցանցի կառույցների մասնակցության հետ կապված կազմակերպչական հարցեր: Ներկայացվեցին համաժողովի հիմնական ուղղություններն ու թեմատիկ նիստերը:

Անդրադարձ եղավ ՀԱՑ-ի ընդլայնմանը` նոր շահագրգիռ կողմերի և գործարար կառույցների ներգրավմանը:

Քննարկվեցին համաժողովի շրջանակում ՀԱՑ-ի կողմից Հայաստանում և Արցախում ներդրումների բիզնես ծրագրեր ներկայացնելու հետ կապված հարցեր:

«Պորտուգալիա-Հայաստան» առևտրային պալատի նախագահ Վահե Մխիթարյանն իր գոհունակությունը հայտնեց տեսաժողովին մասնակցելու և Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացում ներգրավվելու համար և հույս հայտնեց, որ համագործակցությունը հայկական առևտրային պալատների միջև առաջիկայում առավել արդյունավետ կլինի:

Ամփոփելով տեսաժողովը` նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը տվեց պարզաբանումներ, պատասխանեց մասնակիցների հարցերին և շնորհակալություն հայտնեց ակտիվ մասնակցության համար:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930