Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Քուվեյթի ազգային վարժարանի տնօրեն Ներսես Սարգսյանին

Հունիս 29,2017 12:19

Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր գնահատեց սփյուռքահայ գործչի բազմաբնույթ գործունեությունը, հայապահպանությանն ուղղված ջանքերը և իր գոհունակությունն արտահայտեց այն փոփոխությունների ու նորամուծությունների համար, որ Քուվեյթի ազգային վարժարանում ներդրել է Ներսես Սարգսյանը: Սփյուռքի նախարարը առանձնակի կարևորեց դպրոցի տնօրենի կողմից «Հայ դատ» առարկայի դասավանդումը կրթօջախում:

Ներսես Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը և, մասնավորապես նախարար Հրանուշ Հակոբյանին այն հետևողական աջակցության համար, որ ցուցաբերում են Քուվեյթի ազգային վարժարանին: Նա կարևորեց հատկապես դասագրքերի, ուսումնաօժանդակ նյութերի տրամադրումը դպրոցին, սաների մասնակցությունը «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրին և նշեց, որ Սփյուռքում կրթական կյանքը ինքնանպատակ կդառնա, եթե չառնչվի Հայրենիքին: Ն. Սարգսյանը տեղեկացրեց, որ արդեն ավարտվել է հայկական եկեղեցու կառուցումը, և համայնքի ողջ ուշադրությունը սևեռվել է վարժարանի վրա: Կրթօջախի տնօրինությունը համախմբել է համայնքում գործող բարձրակարգ մասնագետներին և փորձում է հիմնավոր բարեփոխումներ իրականացնել՝ առավել գրավիչ, հաճելի ու ինտերակտիվ դարձնելով կրթական գործընթացը:

Քննարկվեցին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին համայնքի ներկայացուցիչների մասնակցությանը վերաբերող հարցեր:

ՀՕՄի գործունյա անդամ, բարերար Վիգի Մարաշլյանին

Նախարարը կարևորեց սփյուռքահայ գործչի ջանքերն ուղղված Լոս Անջելեսում համայնքային կյանքի աշխուժացմանը, և այն բարեգործական հայանվեր ծրագրերին, որոնք իրականացվում են տեր և տիկին Հարութ և Վիգի Մարաշլյանների կողմից:

Անդրադարձ կատարվեց վերջերս Մարաշլյանների հարկի տակ կազմակերպված բարեգործական ճաշկերույթին, որի ընթացքում հավաքված 35 000 դոլարով ավարտին է հասցվելու Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի շահագործումը: Ճարտարապետական հորինվածքով ու ինժեներական լուծումներով բացառիկ շինության մեկնարկը տրվել էր այն տարիներին, երբ Վիգի Մարաշլյանը ՀՕՄ-ի ատենապետուհին էր:

Տիկին Մարաշլյանը Սփյուռքի նախարարին հրավիրեց սեպտեմբերի 6-ին կայանալիք մանկապարտեզի բացմանը:

Քննարկվեցին Սփյուռքում հայապահպանությանը, կրթական խնդիրներին, Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակցությանն առնչվող հարցեր:

Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր այր
Պողոս ծայրագույն վարդապետ Գոճանյանին

Նախարարն իր հիացմունքը հայտնեց հեղինակավոր հոգևոր կառույցի՝ Վիեննայի Մխիթարյան միաբանության ծավալած գործունեության, աբբահոր՝ հայագիտության զարգացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ: Նա առանձնակի կարևորեց «Հանդես ամսօրյա» հայագիտական պարբերականի վերջին տարիների բացառիկ համարները՝ նվիրված հայ գրերի գյուտի 1500, հայ տպագրության 400, հայերեն Աստվածաշնչի տպագրության 300-ամյակներին։

Քննարկվեցին վերջին շրջանում արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցմանը, ուղագրությունների նույնականացմանն ուղղված գործընթացներին առնչվող հարցեր:

Հայր Պողոս ծայրագույն վարդապետ Գոճանյանը պատրաստակամություն հայտնեց մասնակցելու արևմտահայերենի պահպանմանն ու զարգացմանը, արևելահայերենի հետ մերձեցմանն ուղղված յուրաքանչյուր ծրագրի և միջոցառման, իր գիտելիքներն ու փորձը փոխանցել երիտասարդ լեզվաբաններին ու ուսուցիչներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930