Իսրայելի իշխանությունները որոշել են վաղաժամկետ ազատ արձակել երկրի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտին, որն արդեն ավելի քան մեկ տարի գտնվում էր ազատազրկման մեջ: Այս մասին գրում է Haaretz-ը:
Ըստ պարբերականի՝ 71-ամյա նախկին քաղաքական գործիչն ազատ կարձակվի կիրակի, եթե դատախազությունը չբողոքարկի դատավճիռ:
Նշվում է, որ Օլմերտի ազատազրկման ժամկետը կրճատվել է մեկ երրորդով: Օլմերտը ազատազրկման էր դատապարտվել 2016թ.՝ կոռուպցիայի մեղադրանքով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ