Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ե՞րբ կարտագաղթի Լյուդմիլա Սարգսյանը

Հունիս 29,2017 11:50

«Մի քանի տարի առաջ ես խորհրդարանում ահազանգեցի, որ ՀՀ-ի արտաքին պարտքի չափը Հայաստանին սպառնում է դեֆոլտով: Ինձ փորձեցին համոզել, թե նման վտանգ չկա, քանի դեռ կարողանում ենք սպասարկել այդ պարտքը: Կներեք, բայց այսօր արտաքին պարտքի սպասարկումն ավելի մեծ միջոցներ է տանում բյուջեից, քան առողջապահության, կրթության եւ սոցիալական ոլորտները միասին վերցրած: Մինչեւ 2022 թվականը արտաքին պարտքի սպասարկման չափը հասնելու է մեկ միլիարդի: Պատկերացնո՞ւմ եք, 2,5 միլիարդ բյուջե ունեցող երկիրը մեկ միլիարդը պետք է տրամադրի արտաքին պարտքի սպասարկմանը»,- «Առավոտի» հետ զրույցում մտահոգություն հայտնեց ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Հիշեցնենք. ՀՀ-ի արտաքին պարտքը 5,9 միլիարդ դոլար է:

Ամեն դեպքում, նա ուրախ է, որ կեղծ թվեր, ամպագոռգոռ խոստումներ կառավարության ծրագրում չկան. «Ներկայացվել է կայունության ծրագիր: Հույս ունենանք, որ գոնե կայունությունը կստանանք` ակնկալելով նաեւ հետագա աճ: Ուզում եմ հավատալ, որ կառավարությունը կկարողանա իրականացնել իր խոստումը, այլապես ես էլ պիտի ճամպրուկներս կապեմ եւ արտագաղթեմ: Բայց ես ուզում եմ ապրել իմ երկրում եւ հավատալ իմ երկրի ապագային»:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ տպագիր «Առավոտի» այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930