Այս պահին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում է ՀՀ կառավարությունում: Կառավարության նիստում ելույթն ավարտելուց հետո նախագահը զրուցում է վարչապետի հետ:
Իր ելույթում նախագահը հորդորեց աշխատել թափանցիկ, բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացնում են հետեւողականորեն եւ մանրակրկիտ ներկայացնեն հասարակությանը, քանի որ միայն այդ պարագայում է, որ կառավարությունն իր մի շարք բարեփոխումներում հաջողության է հասել:
Ի պատասխան վարչապետը շնորհակալություն հայտնեց նիստին մասնակցելու համար, ասաց, որ հասկանում են, որ այդ ճանապարհը հեշտ չի լինելու: Նախագահը պատասխանեց, որ եթե հեշտ լիներ, հիմա շատ հարցեր արդեն մինչեւ հիմա արված կլինեին:
Նախագահը լքեց կառավարության շենքը:
Լրագրողներից մեկի հարցին, թե 2018-ին դո՞ւք եք լինելու վարչապետը, նախագահը պատասխանեց. «Չէի՞ք լսում, վերեւում խոսում էի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ