«Անվտանգության հարցերում մեր հույսն առաջին հերթին մեր վրա պետք է դնենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով Aravot.am-ի`ՌԴ-ի կողմից Ադրբեջանին հերթական խմբաքանակ զենք տրամադրելու հարցին, ասաց ՀՀ արտգործփոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Պետք է չունենալ ավելորդ սպասելիքներ: Իհարկե, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքներն այլ պատկերի կարող են բերել: Դա իրականությունն է, եւ մեր դիրքորոշումն այդ հարցում հստակ ու պարզ է»,- ասաց նա:
Շավարշ Քոչարյանը հավաստիացնում է` Հայաստանն իր արտաքին հարաբերությունները թե Ռուսաստանի, թե այլ գործընկերների հետ կառուցում է հենց այդ տրամաբանության շրջանակներում:
Մանրամասները` տեսանյութում
Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր որ ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին, լինի դա ռուսական զենք, իսրայելական, թե թուրքական, նոր ռիսկեր է ստեղծում, քանի որ Ադրբեջանն անկանխատեսելի երկիր է` ժողովրդական վերահսկողության մեխանիզմների բացակայության պատճառով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ