Մահացել է ռուսական հայտնի «Իվանուշկի International» խմբի մենակատար Օլեգ Յակովլևը: Այս հայտնել է Օլեգի կինը՝ Ալեքսանդրա Կուցևոլը:
«Այսօր 7:05-ին մահացել է իմ կյանքի գլխավոր Տղամարդը, իմ Օլեգը, իմ Երջանկությունը… Ի՞նչ պիտի անեմ առանց քեզ… Թռի՜ր, Օլեգ: Ես միշտ քեզ հետ եմ»,- գրել է նա Instagram-ում:
Ավելի վաղ Կուցևոլը հայտնել էր, որ Յակովլևը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ երկկողմանի թոքերի բորբոքում ախտորոշմամբ:
Օլեգ Յակովլևը «Իվանուշկի» խմբում երգել է 1998-2013թթ., իսկ հետո որոշել է զբաղվել մեներգչի կարիերայով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ