«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանն այսօր դատապարտվեց երկու տարվա պայմանական ազատազրկման: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը նրան մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքում՝ անցած տարվա հուլիսի 19-ին ոստիկանության մեքենայի ապակին կոտրելու հրահանգներ տալու համար: Անի Զախարյանին վճիռը չի բավարարում: Նա ներպետական ատյանները սպառելուց հետո պատրաստվում է դիմել ՄԻԵԴ: «ՄԻԵԴ դիմելուց արդեն պետք է պահանջեմ բավականին մեծ նյութական վնասի փոխհատուցում»,- ասաց Անի Զախարյանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ