«Մեր բոլոր համակարգերը կարոտ են բարեփոխումների, այդ թվում նաեւ ընտրական: Մի քիչ շատ է եղել աղմուկն այդ ամենի շուրջ, բայց մեր գործընկերների ցանկացած առաջարկություն, քննարկման ենթակա է, մանավանդ եթե դրանք բխում են մեր շահերից»,- խորհրդարանում շարունակվող 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նա պատասխանում էր «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, որը վերաբերվում էր ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու`Հայաստանի ընտրական գործընթացներին վերաբերվող վերջերս արած հայտարարություններին, որոնք բավական մեծ աղմուկ բարձրացրեցին:
Դեսպանը, հիշեցնենք, քննադատություն էր հնչեցրել նաեւ ԿԸՀ-ի հասցեին եւ առաջարկել, որ հանձնաժողովում ընդգրկվեն նաեւ հասարակական հատվածը ներկայացնող անձինք: Շավարշ Քոչարյանի կարծիքով, հանրային սեկտորի մասնակցությունըԿԸՀ-ի աշխատանքներին, քննարկելի է, բայց ընդգրկումը հանձնաժողովներում, կարող է ավելի կոռուպցիոն ռիսկերի բերել:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ