Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյանը հստակ պատասխաններ չունի ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի ստորագրման հետ կապված (Տեսանյութ)

Հունիս 29,2017 11:00

2016 թվականին ԵՄ-ն Հայաստանի բյուջեին 27, 5 միլիոն եվրո է տրամադրել` տարբեր խողովակներով, ինչը բյուջեում ուղղակիորեն արտացոլված չէ: Այդ մասին այսօր խորհրդարանում շարունակվող 2016 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Դրանից 7 միլիոնը`ԵՄ-ն ընտրությունների կազմակերպման համար: Շավարշ Քոչարյանը փաստում է`ԵՄ-ն անցած տարի շարունակել է մնալ ՀՀ-ի հիմնական գործընկերը, այդ շրջանակներում ակտիվ շարունակվել են բանակցությունները նոր շրջանակային համաձայնագրի շուրջ, տարբեր փոխայցելություններ են եղել`բարձր մակարդակի, Հայաստանը հասցրել է միանալ ԵՄ-ի տարբեր ծրագրերին, շարունակել նրանք, որոնց արդեն միացել էր: Կարեւորվում է հատկապես «Հորիզոն-2020»-ին եւ ԵՄ-ի այլ կրթական ծրագրերին Հայաստանի մասնակցությունը:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյան աննախադեպ մեծ ցուցանիշ է համարում ԵՄ-ի`Հայաստանին տրամադրված այս աջակցությունը: Նախորդ տարիներին Հայաստանը ԵՄ-ից այդ չափի բյուջետային աջակցություն չի ունեցել: Սա, կառավարությունում բացատրում են, ձեռք բերված պայմանավորվածությունների բարեխիղճ կատարմամբ, բարեփոխումների իրականացմամբ:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հիշեցրեց, որ նոյեմբերին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովում պետք է ստորագրվի Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը. ի նկատի ունենալով Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի տխուր փորձը, պատգամավորը հետաքրքրվեց`հնարավո՞ր է այս փաստաթուղթն էլ նախորդի ճակատագրին արժանանա: Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Փաստաթուղթը նախաստորագրվել է: Արդյունքների մասին կխոսենք հաջորդ տարի»:

Մանրամասները`  տեսանյութում

Նիստը վարող ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Սամվել Ֆարմանյանը, տեղին չի համարում մտահոգությունները եւ համեմատությունը ասոցացման եւ շրջանակային համաձայնագրերի միջեւ: «Նախաստորագրված փաստաթուղթը որեւէ հակասություն չունի մեր միջազգային այլ պարտականությունների հետ, ավելին` ԵՄ-ի հետ համագործակցության լավ հիմք է ստեղծում»,- ասաց նա`ի նկատի ունենալով այն, որ Հայաստանի ընտրությունը`ԵԱՏՄ-ին անդամակցելու, հակասություններ առաջացրեց ԵՄ-ի հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրին Հայաստանին միանալու մասով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930