Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Երկաթի դեռ չտեղադրված արձանը հայտնվել է մարզպետարանի վերաբերյալ նկարում

Հունիս 29,2017 10:47

Իջեւանում, Տավուշի մարզպետարանի շենքի առաջ Աշոտ Երկաթի արձանի տեղադրման մասին մեր նյութը  քննարկման թեմա է դարձել: Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը այդ արձանի ասին գրել է. «Աշխարհում որ մի թագավոր թագով չի նստել ձիու վրա… թագը կրել են հիմնականում գահին բազմած ժամանակ, կամ միայն պալատում»:

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանից տեղեկացանք, որ հայոց թագավորի արձանի կերտման աշխատանքները շարունակվում են, այն կտեղադրվի հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին:

Աշոտ Երկաթի արձանը արդեն հառնում է Տավուշի մարզպետարանի շենքի առաջ, սակայն՝ նկարում: Տավուշի մարզպետարանի ինտերնետային էջը հայտնում է, որ հունիսի 26-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ընդունել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Լալվար Մնացականյանին, որն իր կուրսային աշխատանքը նվեր է տարել մարզպետարանին: Այն յուղաներկով կտավ է, որտեղ պատկերված է Տավուշի մարզպետարանի շենքը՝ հարակից հրապարակով: Լալվարը հայտնել է, որ երբ հանձնարարություն է ստացել որպես կուրսային աշխատանք ներկայացնել իջեւանյան ուրեւէ պատկեր, անմիջապես որոշել է նկարել այդ հատվածը: Աշոտ Երկաթի արձանը տեղադրված չէ, սակայն նկարում այն պատկերված է: Լալվարն ասել է, որ ինքը հանդիպել է արձանի հեղինակ Արմեն Դավթյանին եւ ծանոթացել նրա կերտած քանդակին:

Տավուշի մարզպետը քննարկել է Լալվար Մնացականյանի նկարը, հետաքրքրվել նրա ծրագրերով, հաջողություն մաղթել եւ նրան նվիրել «Տավուշի մարզ» պատկերազարդ գիրքը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ Տավուշի մարզպետարանի ինտերնետային էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930