Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբուկը կանխում եւ բուժում է աթերոսկլերոզը, աղերի կուտակումը

Հունիս 29,2017 12:30

Սմբուկը` բադրիջանը, գնահատելի է հատկապես իր հակասկլերոզային հատկանիշների տեսակետից: Բժիշկների կողմից դեռեւս լիովին ուսումնասիրված չէ այս բանջարեղենի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Սակայն հայտնի է, որ այն բարերար ներգործություն է ունենում ճարպային եւ ածխաջրային փոխանակման վրա:
Բադրիջանը կանխում եւ բուժում է աթերոսկլերոզը, աղերի կուտակումը, երիկամների հիվանդությունը: Քանի որ հում պտուղները որոշ թունավոր միացություններ ունեն, ուստի այն պետք է օգտագործվի ջերմային մշակման ենթարկելուց հետո միայն: Պտուղները կարելի է նաեւ չորացրած վիճակում պահել` ձմռան համար:

Բադրիջանի պտուղների չոր նյութը կազմում է 7-12%, իսկ շաքարը՝ 3- 4%։ Բացի այդ, պտուղները պարունակում են չոր նյութեր, շաքարներ, սպիտակուցներ, ճարպեր, վիտամիններ, կալցիումի, ֆոսֆորի, երկաթի եւ այլ աղեր, որոնք շատ անհրաժեշտ են մարդու օրգանիզմի համար։ Բադրիջանը վիտամիններով առանձնապես հարուստ չէ, թեեւ պարունակում է որոշ քանակությամբ B2, PP եւ C վիտամիններ։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

28.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930