Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Հունիս 28,2017 23:11

Ազատ ոճի ըմբիշները Դորտմունդում ավարտեցին պայքարը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Հայաստանի հավաքականը եզրափակիչ օրը նվաճեց մեկ արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: 120 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը նախնական գոտեմարտերում երեք հաղթանակ տանելուց հետո մտել էր եզրափակիչ, որտեղ սակայն զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդամին Դիբիրովին եւ արժանացավ արծաթե մեդալի:

Մինչ այդ, 55 կգ քաշային Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 1 րոպե 16 վայրկյանում 10:0 հաշվով պարտության էր մատնել մոլդովացի Լեոնիդ Կոլեսնիկին, իսկ Հովհաննես Մխիթարյանը զիջել էր Վրաստանի ներկայացուցիչ Զաուր Բերաձեին:

Նախորդ օրը Հայաստանի հաշվարկին բրոնզե մեդալ բերել էր 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930