Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատերն այն կարծիքին են, թե ապագա Հայաստանը, պետք է լինի ռուսական կայսրության կազմում` ինքնավար միավորի կարգավիճակով». aliq.ge

Հունիս 28,2017 23:01

Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 19-րդ հատվածը: Այս մասում ներկայացնում ենք «Վրաստան» պարբերականում 1916 թվականի ապրիլ-մայիս ամիսներին հրապարակված հոդվածների հայերեն տարբերակները:

Վրաստան 1916/04/22 #89

Հայերը որոշել են հատուկ պատվիրակություններ ուղարկել դաշնակից պետությունների մայրաքաղաքներ՝ հայ ժողովրդին կարեկցանքի համար կառավարությունից շնորհակալություն հայտնելու նպատակով:

Վրաստան 1916/04/24 #90

Տրապիզոն

«Речь»-ի թղթակից Զդանևիչի խոսքերով, Տրապիզոնում մնացել է միայն 15 հազար հույն, օսմանցիները փախել են, իսկ հայերը` ամբողջությամբ կոտորվել: Հավաստի աղբյուրների համաձայն` Տրապիզոնի վիլայեթում հայությունն ամբողջովին ոչնչացվել է: Ժողովրդի հետ մեկտեղ, ոչնչացվել են նաև նրանց տները: Քաղաքը փրկվել է հողին հավասարվելուց: Խանութները և հյուրանոցները բաց են, սակայն ամեն ինչ չափազանց թանկ է:

Վրաստան 1916/04/24 #90

Նոր փախստականներ

Հայ բարեգործական միության կողմից ստացված տեղեկությունների համաձայն` Բաթումի են եկել փախստական` 7 չափահաս և 27 անչափահաս որբ հայեր:

Վրաստան 1916/05/3 #98

Աքսորվածների վերաբնակեցումը

Թբիլիսիում այժմ մոտ 2 հազար աքսորյալ, այդ թվում մոտ 1. 500 հայ կա։ Կառավարության հրամանով բոլոր փախստականներին մինչև մայիսի 10-ը պետք է ուղարկեն Երևանի նահանգ: Այժմ ապրիլ ամսվա համար գումար են բաժանում, յուրաքանչյուրին 4 մանեթ 50 կոպեկ:

Առատ նվիրատվություն.

Մահացել է թավադ Է.Ա. Բեգթաբեգովի դուստրը, ով իր ողջ ունեցվածքը և գումարը նվիրաբերել է Թբիլիսիի ինքնակառավարմանը: Նվիրատվությունն ընդհանուր առմամբ կազմել է 500 հազար մանեթ: Քաղաքն այս գումարով ամենաուշը 7 տարվա ընթացքում պետք է հիվանդանոցներ կառուցի Թբիլիսիի բոլոր բնակիչների համար` առանց ազգային խտրականության: Եթե քաղաքն այդ ժամանակահատվածում իրականացնել կատարել նվիրաբերողի պայմանները, ամբողջ ունեցվածքը և գումարը տրվելու է Հայկական բարեգործական միությանը:

Վրաստան 1916/05/8 #103

Կովկասում օսմանյան բանակի գլխավոր հրամանատար է նշանակվել գեներալ Էնվեր փաշան:

Վրաստան 1916/05/12 #105

Հեռագրեր

Հայկական համագումարին թերթերը ջերմորեն են արձագանքել: «Речь»-ը ափսոսանք է հայտնել, որ համագումարի ծրագիրը սահմանափակ է: «Бирж. вед.»-ը գրում է. Ռուսաստանի պարտականությունն է Հայաստանի վերքին դարման լինել։ «День»-ում Վոլովոզովը գրում է. Հայաստանի զոհերը գերազանցում են Բելգիայի և Սերբիայի կողմից նախասահմանված զոհերին: Վոլովոզովը հիշեցնում է հայերի հետապնդումների մասին: Համագումարը պետք է անդրադառնա քաղաքական հարցերին և հայ-վրացական հարաբերություններին: Քաղաքականության օգնությամբ սրացված հարաբերությունների պատճառով վրացիները կարեկցանքով չեն վերաբերում հայ փախստականներին ասելով. «Ձեզ համար նրանք միայն դժբախտ մարդիկ են, մեր հայրենիքում են բնակվում և խաթարում կայունությանը»: Թերթերը վստահ են, եթե վրացիների և հայերի միջև  հաշտեցումը հնարավոր լինի` ամեն ինչ լավ կլինի:

Վրաստան 1916/05/13 #106

Հայերի համագումարը

Թբիլիսի, մայիսի 13

Պետրոգրադում մեկնարկել է հայերի համագումարը: Այս մասին Պետրոգրադի մեր թղթակիցը գրում է. հայերի համագումարին թագավորական թերթերը ջերմորեն են անդրադարձել: Թերթերը գրում են` Հայաստանի զոհերը գերազանցել են Բելգիայի և Սերբիայի կողմից կանխագուշակած զոհերի թվին և Ռուսաստանը պարտավոր է Հայաստանի վերքին դարման լինել: Ափսոսանք են հայտնում, որ հայերի համագումարի ընթացքում քննարկվող հարցերը սահմանափակ են: Կառավարության հրամանով համագումարը անդրադառնում է միայն փախստական հայերի հարցերին: Փախստականների հարցով հայերի միությունը, կառավարությունը և ընդհանուր ժողովուրդը մեծ հետաքրքրություն ունեն, սակայն միայն դա հաշվի առնելով հայերը համագումար չէին հրավիրի և եվրոպական պետություններից իրենց հայրենակիցներին և կարեկիցներին չէին հրավիրի: Համագումարն ավելի լայն նպատակներ է ունեցել` ցանկացել է բարձրացնել Հայկական հարցը:

Այս պատերազմի ընթացքում հայերի ճակատագրի մասին միայն հայերը չեն գրել, ռուսական և եվրոպական մամուլը և պատերազմող երկրների ներկայացուցիչները նույնպես մեծ ուշադրությամբ ուսումնասիրել են հայերի քաղաքական վիճակը: Բազմաթիվ ծրագրեր են գրվել ապագա Հայաստանի վերաբերյալ: Այդ ծրագրերը ներկայացվում էին թերթերում և օրենսդիր մարմիններում: Ապագա Հայաստանի պետական կառուցվածքը և սահմանները չեն հստակեցվել, չնայած նրան, որ Հայաստանի մասին հստակ գրում էին հայկական և ազատական թերթերի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Միլյուկովը և այլոք: Շատերն այն կարծիքին են, թե ապագա Հայաստանը, որի կազմում կլինի Կովկասի, Օսմանյան կայսրության և Պարսկաստանի հայությունը, պետք է լինի ռուսական կայսրության կազմում` ինքնավար միավորի կարգավիճակով: Այլոք պահանջում են անկախ Հայաստան, որը Ռուսաստանից կունենա վասալական կախվածություն: Այս ծրագրում ապագա Հայաստանի սահմանները միանման չեն նշված:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «aliq.ge» ռադիոկայանի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930