Aravot.am-ը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսից հետաքրքրվեց` արդյոք այս տարի փառատոնի շրջանակում որեւէ անակնկալ ունի՞ ԱՄՆ դեսպանատունը, այս տարի համագործակցո՞ւմ է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ:
«Ես շատ եմ սիրում «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, շատ կուզենայի, որ ամերիկացի ռեժիսորները մասնակցեին այդ փառատոնին: Այս պահին տեղեկություն չունեմ, թե որեւէ ամերիկացի ռեժիսոր ներկա գտնվելո՞ւ է փառատոնին, ինքս էլ ոչ մի անակնկալ չունեմ պատրաստած: Ուրախ եմ, որ տարբեր ժամանակահատվածներում կարողացել ենք աջակցել փառատոնին, հնարավորության սահմաններում կփորձենք էլի աջակցել «Ոսկե ծիրանին» մեր ուժերի ներածի չափով»,- ասաց Ռիչարդ Միլսը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Այո, մասնակցում է, Ռոբերտ Բեքման Բրինը,
ով ներկայացնելու է 2 տարի առաջ նկարահանված՝ ՛՛Desert Coin” ֆիլմը: