ՀՀԿ -ն չի քննարկել թե 2018-ին ով է լինելու վարչապետը, այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե քննարկում եղե՞լ է վարչապետի թեկնածուի վերաբերյալ։
Պարոն Մինասյանն ասաց, որ այդ հարցը գործադիր մարմնում կքննարկվի ավելի ուշ, իսկ առայժմ բազմաթիվ օրակարգային խնդիրներ կան։ Ըստ նրա, եթե մի քանի օր առաջ կարևոր խնդիր էր կառավարության ծրագիրը, այսօր կարևոր հարց է 2016 թվականի բյուջեի հաշվետվությունը։ Գագիկ Մինասյանի խոսքով` հենց այս հարցն էլ քննարկվել է այսօրվա նիստում։
Մանրամասները շուտով տեսանյութում
Լուսինե Բուդաղյան