«Ես հայկական մշակույթի մեծ ջատագով ու գովազդող եմ»,- հունիսի 28-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կայացած ընդունելության ժամանակ ասաց դեսպան Ռիչարդ Միլսը: Նրա ձեւակերպմամբ, հայկական մշակույթն իր մեջ մարմնավորում է աշխարհի տարբեր ուղղությունները, այն կարողանում է «խոսել» մարդկանց հետ:
«Լինեն Փարաջանովի ֆիլմերը, թե Ազնավուրի երգերը, մարդիկ, երբ առնչվում են հայկական մշակույթի հետ, դա հասնում է նրանց հոգուն ու սրտին, անգամ եթե տեղյակ էլ չեն, որ դա հայկական է»,-հավելեց պարոն Միլսը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ