Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսաստանում պատգամավորը տուգանվել է բնակիչների հետ հանդիպելու համար

Հունիս 28,2017 18:55

Մոսկվայի դատարանը 25 հազար ռուբլով տուգանել է պատգամավոր Ալեքսանդրա Անդրեևային Լեֆորտովոյի բնակիչների հետ հանդիպելու համար:

Անդրևան մեղավոր է ճանաչվել «ցույցեր անցկացնելու կանոնները խախտելու» մեջ:

«Նովայա գազետա»-ի հետ զրույցում պատգամավորը նշել է, որ դատի ընթացքում «ոստիկանության աշխատակիցները խոսում էին միայն «հավաքի» մասին»: Նրա խոսքով՝ միջոցառումը «հանրահավաք» անվանելու գաղափարը «դատավոր Ելենա Գալիխանովայի անձնական նախաձեռնությունն է»: Պատգամավորը նշել է, որ, բնականաբար, պատրաստվում է բողոքարկել դատավճիռը:

Դատարանն Անդրեևային նաև մեղավոր է ճանաչել «ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու» հոդվածով և տուգանել 1000 ռուբլու չափով:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930