Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը վաղ առավոտյան մեկնում է Դորտմունդ՝ մասնակցելու Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:
Մարզիչը թիմում ընդգրկել է ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններին, որոնք Եվրոպայի առաջնության նախապատրաստության վերջին փուլն անցկացրեցին Օլիմպավանում: Գերմանիայում մրցագորգ մտնելու են 50 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը, 55 կգ՝ Նորայր Հախոյանը, 60 կգ՝ Հրաչյա Պողոսյանը, 66 կգ՝ Զավեն Միքայելյանը, 74 կգ՝ Մալխաս Ամոյանը, 84 կգ՝ Արսեն Սարգսյանը, 96 կգ՝ Արթուր Մխոյանը, 120 կգ՝ Դավիթ Օվասապյանը:
Արմեն Բաբալարյանը նշում է, որ տղաները պատրաստ են պայքարի, սակայն կանխագուշակություններ չի անում: «Մրցագորգը ամեն բան ցույց կտա», – ասում է նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ