Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Աստված մի արասցե, եթե վաղը արդարացման դատավճիռ չլինի». Անի Զախարյանը սպառնում է

Հունիս 28,2017 17:40

Անցած տարվա հուլիսի 19-ին ոստիկանության մեքենայի ապակին կոտրելու կոչեր հնչեցնելու համար մեղադրվող «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի վերաբերյալ դատավճիռը Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի վաղն առավոտյան:

Դատարանն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ: Մինչ այդ Անի Զախարյանը հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

«Նախաքննությունն ընթացել է քննիչի աշխատասենյակում, որը դիսկոտեկ էր հիշեցնում: Այնտեղ բարձր երաժշտություն էր հնչում, եւ աշխատողները սուրճ էին խմում եւ զրուցում»,- հավելեց Անի Զախարյանը:

Անդրադառնալով դատաքննության ընթացքում հարցաքննված 5 ոստիկանների ցուցմունքներին՝ Անի Զախարյանը պնդեց, որ նրանց ասածներն իրականությանը չեն համապատասխանում. «Ոչ մի ապացույց չկա: Ես բացարձակապես անմեղ եմ»:

Նիստից հետո Անի Զախարյանը Aravot.am-ին ասաց. «Աստված մի արասցե, եթե վաղը արդարացման դատավճիռ չլինի, գործը կգնա դատական այլ ատյաններ, ես շատ վճռական եմ տրամադրված, թույլ չեմ տալու, որ իմ հեղինակությունն ու արժանապատվությունը նմանատիպ հնարովի քրեական գործերով փորձեն վտանգի տակ դնել»:

Հիշեցնենք, որ դատախազը պահանջել է Անի Զախարյանին դատապարտել 4 տարվա պայմանական ազատազրկման:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930