Դորտմունդում այսօր ազատ ոճային ըմբիշներն ավարտում են պայքարը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
Մրցագորգ մտած մեր չորս ըմբիշներից երեքը երեկոյան պայքարելու են մեդալի համար, ընդ որում, գերծանր քաշային Հովհաննես Մաղաքյանը (նկարում)՝ ոսկե: Հայաստանի ներկայացուցիչը, սկսելով 1/8 եզրափակչից, հաղթել է ուկրաինացի, լեհ, թուրք մրցակիցներին եւ եզրափակչում չեմպիոնական տիտղոսի համար գոտեմարտելու է Ռուսաստանը ներկայացնող Մագոմեդամին Դիբիրովի հետ:
Դորտմունդում Հայաստանի եւս երկու ըմբիշներ՝ 55 կգ քաշային Արսեն Հարությունյանը եւ 84 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը, պայքարելու են բրոնզե մեդալի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ