Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանը վերականգնել է Իոսիֆ Ստալինի հուշատախտակը: Այս մասին հայտնում է medusa.io-ն:
Հուշատախտակը նվիրված է Ստալինի՝ 1924թ. համալսարանում տեղի ունեցած ելույթին: Այն տեղադրվել էր 1949թ. և հանվել Ստալինի հանցագործությունների բացահայտումից հետո: Համալսարանի մամուլի ծառայությունն առայժմ չի բացատրել հուշատախտակի վերականգնման պատճառները:
Հուշատախտակի վերականգնման պատճառով որոշ հայտնի դասախոսներ արդեն հայտարարել են, որ դուրս են գալիս համալսարանից, իսկ ուսանողները միջնորդագիր են հղել ռեկտորին և Ռուսաստանի կրթության նախարարությանը՝ պահանջելով հանել հուշատախտակը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ