Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

96 հայց՝ ԱԺ ընտրությունների խախտումների վերաբերյալ

Հունիս 28,2017 15:56

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը 96 հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ բողոքարկելով տարածքային ընտրական հանձնաժողովների և կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները՝ 2017 թ․ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելության հայտնաբերած խախտումների վերաբերյալ։ Վարչական դատարան ներկայացված հայցերում ընդգրկվել են դիտորդների հայտնաբերած տարատեսակ խախտումներ՝ վերաբերող թե՛ սուբյեկտիվ ընտրական իրավունքին(դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձանց և հանձնաժողովի անդամի իրավունքների խախտում, ճնշում և բռնություն, օրենքով սահմանված փաստաթղթերի չտրամադրում դիտորդին, լուսա/տեսանկարահանման խոչընդոտում), թե՛ ընդհանուր (օբյեկտիվ) ընտրական իրավունքին(քվեարկության սենյակի սխալ կահավորում, քարոզչական նյութերի առկայություն, տեսախցիկի խափանում, վիճակահանության/գործառույթների հերթափոխի կարգի խախտում, տեխնիկական սարքավորման խափանում, կրկնաքվեարկություն կամ կրկնաքվեարկության փորձ, տեխնիկական սարքավորման էլեկտրոնային ցուցակների և ընտրողների ստորագրվող ցուցակի անհամապատասխանություն/ ցուցակներից անձի տվյալների բացակայություն, չկնքված կտրոններ, չկնքված քվեատուփ, կողմնակի անձանց ներկայություն տեղամասում,անձի՝ ընտրական իրավունքից զրկվելու դեպքեր, քվեարկության ընթացում թեկնածուի ներկայություն տեղամասում, քվեաթերթիկների և քվեարկության պարագաների ներսբերում, դուրսհանում, կուտակումներ, օգնության կարգի խախտում, ուղղորդում կամ ուղեկցում, քվեարկության գաղտնիության խախտում/բաց քվեարկություն, այլ անձի փոխարեն ստորագրություն, կնիքի կորուստ, ինքնասոսնձվող դրոշմանիշը մեկից ավելի քվեաթերթիկների վրա փակցնելու դեպքեր, ընտրությունների արդյունքների գրանցում մատիտով, շրջիկ արկղով քվեարկության կարգի խախտումներ,արդյունքների կեղծում, ամփոփման կարգի խախտում, քվեաթերթիկների անվավերության որոշման կարգի խախտում, կտրոնների թվի անհամապատասխանություն ստորագրությունների թվին, հյուրասիրություն տեղամասում, հասցեի հետ կապված խնդիրներ, հոսանքազրկում ամփոփման նիստի ընթացքում)։

Վարչական դատարան ներկայացված հայցերով հայցվոր կազմակերպությունները («Իրավունքի Եվրոպա միավորում» իհկ, «Թրանսփարենսի ինթերնեշն հակակոռուպցիոն կենտրոն» հկ և «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հկ) և վերջիններիս դիտորդները պահանջել են դատարանից ոչ իրավաչափ ճանաչել տեղամասային ընտրական հանձնաժողովների և վերջիններիս նախագահների գործողությունները, ինչպես նաև տարածքային և կենտրոնական ընտրական հանձնաժողովների որոշումները։ Նշված գործերով առաջին դատական նիստը վարչական դատարանում նշանակված է հուլիսի 6-ին՝ ժամը 17։00-ին (դատավոր՝ Ա․ Հարությունյան)։

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին նախաձեռնության 2972 դիտորդներ դիտորդական առաքելություն են իրականացրել 1521 տեղամասերում՝ բացահայտելով քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի, արդյունքների ամփոփման և ընդհանուր բնույթի 2131 խախտում։

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930