Վերջին 10 օրում հայկական կողմի պատժիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը 8 զոհ ունի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա նշեց, որ այդ թիվը հաստատված է. «Բայց չհաստատվածների թիվն ավելի մեծ է: Մեր տվյալներով՝ նրանք հուղարկավորված չեն, ադրբեջանական մամուլում նրանց մասին լուր չկա»:
Նախարարը փաստեց, որ սահմանագիծը համալրվում է տեսադիտարկման անհրաժեշտ սարքերով. «Դա դիվերսիոն խմբերի հայտնաբերման համար է: Այսօր նման դեպքեր գրեթե չկան: Սա չի նշանակում, թե տեխնիկան ամբողջությամբ բացառում է նման դեպքերը: Ողջ սահմանագիծը համալրվելու է անհրաժեշտ տեխնիկական միջոցներով»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ