Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ալիք». Համազգային երկրորդ հռչակագրին ընդառաջ

Հունիս 28,2017 15:10

Վերջերս պաշտօնապէս յայտարարւեց, եւ միաժամանակ այդ մասին «Ալիք»-ն եւս արձագանգեց, որ Հայաստանում կեանքի է կոչւել կառավարական յանձնաժողով՝ 2018 թւականին Հայաստանի Անկախ ու Առաջին Հանրապետութեան հիմնադրութեան 100-ամեակը համազգային ու համապետական պատշաճ մակարդակով նշանաւորելու նպատակով:

Այս ընդհանուր համատեքստում, Հայաստանի Հանրապետութեան կառավարական թէ հասարակական հիմնարկ-կառոյցները 100-ամեայ պետականակերտման արժէքները վերաիմաստաւորելու-վերարժեւորելու որոշակի քայլեր են նախագծել, որոնցից վերջինը հանդիսացաւ՝ Հայաստանի Անկախ ու Առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի նոր արձանի տեղադրումը Հանրապետութիւն հրապարակի հարեւանութեանը (Այս մասին հաղորդւած տեղեկատւութիւնն ու յատկապէս վերլուծական շահեկան յօդւածն տեսնել «Ալիք»-ի վաղւայ համարի 3-րդ էջում):

….Անցնող ամսւայ՝ Մայիսի 28-ի փառապանծ 99-րդ տարեդարձի առիթով «Ալիք»-ն իր խմբագրականում գերկարեւորել էր ինչպէս Հայոց պահանջատիրութեան 100-ամեակին ընդառաջ՝ համազգային վերաբերմունքը, նոյնպէս եւ՝ Հայոց անկախ պետականութեան կերտման 100-րդ յոբելեանը (հեռու ցուցադրականութիւնից) առաւել եւս պարտաւորեցնող (այն էլ հաւաքական ու համազգային պարտաւորութեան գիտակցմամբ) հանգամանք է՝ ազգովի ամրագրելու ապագայի սերունդների հաշւին ազգային ու մանաւանդ պետականութեան հզօրանքի արժէք-գաղափարն ու դրա գերազանցապէս Համահայկական բնութագրումը (հեռու սովետախտային բարբաջանքներից)…

Ահաւասիկ.- ժամանակն է,- եթէ ոչ ուշացած-, որ Հայաստան-Սփիւռք միասնական ոգու որպէս կամարտայայտութիւն (յար եւ նման Հայոց պահանջատիրութեան 100-ամեակի) Հայաստանի Հանրապետութեան նախագահի մակարդակով 2-րդ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ բանաձեւի- ամրագրւի՝ 2018 թ.-ի Մայիսեան յաղթանակների 100-րդ տարեդարձի նախօրեակներին, որն, ինչ խօսք՝ ոչ թէ լոկ հռչակագիր-յայտարարութեան, այլեւ ազգի ու պետականութեան պահպանման ու կարեւորը՝ ամրակայման-հզօրացմանը միտող ռազմավարական համազգային հայեցակարգի արժէք կրելով՝ երաշխաւորւած կը լինի գործադրական ու իրականացման բոլոր նպատակադրութիւններով…
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930