Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղա ըլնեիր մռութդ կջարդեի, թուլին նայի». Դավիթ Հարությունյանն ու Արթուր Դավթյանը՝ «Առավոտի» լրագրողին վիրավորելու պատժի մասին (Տեսանյութ)

Հունիս 28,2017 15:02

Այսօր Aravot.am-ը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին հարցրեց՝ եթե ես իր մասնագիտական պաշտոնական պարտականությունները կատարող բարձրաստիճան պետական պաշտոնյայի ասեմ՝ «տղա ըլնեիր՝ մռութդ կջարդեի, թուլին նայի, անգրագետ», այդտեղ որեւէ հանցակազմ չկա՞, ես հանգիստ կարո՞ղ եմ ցանկացած պաշտոնյայի նման բան ասել:

Հիշեցնենք, որ 7/46 ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի անդամը հենց այս արտահայտություններն էր արել՝ «Առավոտի» լրագրողին վիրավորելով եւ ոստիկանությունը գործ չի հարուցում, հանցակազմ չի տեսնում:

Գլխավոր դատախազը հիշեցրեց, որ տարիներ առաջ վիրավորանքի եւ զրպարտության արարքները ապաքրեականացվել են. «Սրանք հանցագործություն չեն, այլ՝ քաղաքացիական իրավախախտումներ: Անձը, ով գտնում է, որ վիրավորվել է, պետք է դիմի քաղաքացիական դատավարության կարգով՝ վնասի հատուցում ստանալու»:

Գլխավոր դատախազն ասաց, որ օրենսդրորեն դեռեւս սահմանափակ թվով անձանց համար վիրավորանքը հանցակազմ է դիտում: Լրագրողները այդ խմբի մեջ չեն մտնում:

Երբ ասացինք, որ որոշման օրինակն անգամ դեռ մեզ չեն տրամադրել, որ կարողանանք բողոքարկել՝ գլխավոր դատախազը խոստացավ. «Դուք կարող եք քաղաքացիական դատավարության կարգով դիմել՝ որպես ձեր նկատմամբ կատարված իրավախախտում: Ինչ վերաբերում է որոշումը չստանալուն, դուք այսօր անպայման այդ որոշումը կստանաք»:

Իսկ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Այդտեղ ես տեսնում եմ վիրավորանք»: Մեր հարցին՝ վիրավորանքի համար ենթադրվում է, որ պետք է լինի պատիժ, չէ՞՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Քաղաքացիաիրավական պատասխանատվություն է: Կախված իրավիճակից, կախված սպառնալիքի իրական լինելուց, այն կարող է այլ որակումներ եւս ստանալ»: Դավիթ Հարությունյանն ասաց, որ կարող են լինել իրավիճակներ, որ քրեաիրավական գնահատականի արժանի լինեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930