Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ օմբուդսմենին ամենաշատը բողոքել են ոստիկաններից. Բա Վլադիմիր Գասպարյանն ասում է բարեփոխվել են

Հունիս 28,2017 14:46

Այսօր ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելիս Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ իրենց ստացած բողոքների զգալի մասը՝ 631 բողոք միայն եղել է ոստիկանների դեմ, քրեակատարողականներից՝ 300 բողոք:

Aravot.am-ը պարոն Թաթոյանից հետաքրքրվեց՝ դրանով կարո՞ղ ենք ասել, որ ամենաշատը մարդու իրավունքները խախտողները մեր երկրում ոստիկաններն են: Նա պատասխանեց. «Այն, որ բողոքները շատ են, դա ինքնին ավտոմատ չի նշանակում, որ այդ մարմինն է ամենաշատը խախտում: Բայց այն, որ բողոքները շատ են, այո, վկայում է այն մասին, որ այդտեղ ռիսկը շատ ավելին է, որ այդտեղ կխախտվեն մարդու իրավունքները: Ոստիկանության դեմ ուղղված բողոքների մեծ մասը վերաբերում է հիմնականում ամենասկզբնական փուլերին, երբ մարդը փողոցից բերման է ենթարկվում, տարվում է ոստիկանության բաժին: Այս փուլն է, որ վտանգավոր է անձի նկատմամբ հնարավոր ապօրինի հետապնդման կանխման տեսանկյունից, նաեւ ազատությունից զրկման»:

Մեր հարցին՝ Վլադիմիր Գասպարյանն ասում է, որ ոստիկանական համակարգը բարեփոխվել է, եթե նախորդ տարվա հետ համեմատենք, ոստիկանների դեմ բողոքների քանակի առումով տարբերություն կա՞՝ Արման Թաթոյանը պատասխանեց. «Մի քանի օրից տարեկան զեկույցի քննարկումն է լինելու, այդ ժամանակ մանրամասն կխոսենք»:

Անդրադառնալով Տարոն Մարգարյանի շտաբում Զարուհի Փոստանջյանին եւ նրա դստերը բռնի ուժով բերման ենթարկելու գործողություններին՝ Արման Թաթոյանը նշեց, որ հետեւողականություն են ցուցաբերում. «Բերման ենթարկելու ձեւի տեսանկյունից ոստիկանության գործողություններն ինձ համար անընդունելի են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930