Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞ւմ միջնորդությամբ է զինծառայողն ազատվել ՔԿՀ-ից. «Նա «հեռախոսային ահաբեկչություն» է իրականացրել, հիմա էլ ուզում է արտերկրում ապրել» (Տեսանյութ)

Հունիս 28,2017 13:54

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ խաղաղապահ զորքերի նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանի պահանջին, որով նա ցանկանում է բուժվել արտասահմանում: Նախարարը հիշեցրեց, որ նա վեց տարի առաջ հաշմանդամություն էր ստացել վիրահատությունից հետո. «Բարդացում է եղել, հաշմանդամություն է ձեռք բերել: Նա միշտ եղել է ՊՆ ուշադրության կենտրոնում եւ ստացել աջակցություն: Մայրը ստացել է աշխատանք: Արտաբյուջետային ֆոնդերից դրամական օգնություն ենք տրամադրել»:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ Դավիթ Հակոբյանը մի քանի անգամ օրենք է խախտել եւ «հեռախոսային ահաբեկչություն» իրականացրել, դատապարտվել է եւ հայտնվել «Արմավիր» ՔԿՀ-ում. «Դա եղել է մինչեւ իմ նախարար լինելը, բայց նշանակվելուց հետո միջնորդել եմ նախագահի մոտ եւ Դավիթին ներում է շնորհվել: Ապահովել ենք նրա վերականգնողական բուժումը: Այստեղ արվում է հնարավորը: Չունենք հնարավորություն նրան արտերկիր ուղարկելու»:

Հավելենք, որ նախարարն այս տեղեկությունները հրապարակեց, քանի որ լրագրողը ներկայացրել Դավիթ Հակոբյանի դժգոհություններն ու այդ առնչությամբ մեկնաբանություն խնդրեց: Դիտարկմանը, թե զինծառայողը պնդում է, որ այստեղ բուժվել հնարավոր չէ, Վիգեն Սարգսյանն այսպես արձագանքեց. «Ինձ հետ հանդիպմանը նա ասել է՝ ուզում է գնալ արտասահմանում ապրել»: Ես չունեմ գումար՝ նրան հատկացնելու համար»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930