Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանձնաժողովը արգելեց «Անելիք բանկի» անունով բազված դոմենի օգտագործումը

Հունիս 28,2017 13:35

Այսօր հրապարակվեց նաև Հանձնաժողովի վարույթում գտնվող անբարեխիղճ մրցակցության դրսևորման ևս մեկ գործ:

Մասնավորապես, ՏՄՊՊՀ-ը ստացել է դիմում-բողոք «Անելիք Բանկի» կողմից՝ ընդդեմ «Նոյ-Ֆիրմա» արտադրական կոոպերատիվի: Խնդիրն այն է, որ «Անելիք բանկը» մտավոր սեփականության գործակալությունում գրանցել է նույն անվանումով ապրանքային նշանը և հանդիսանում է դրա իրավատերը, իսկ 1999 թվականին գրանցել է նաև www.anelik.am դոմենը, որը հանդիսանում է բանկի կայք-էջը: Սակայն, հետագայում պարզվել է, որ մեկ այլ ընկերություն՝ «Նոյ-Ֆիրմա» ԱԿ-ը, գրանցել է www.anelikbank.am անվանումով դոմենը: Քննելով վերոնշյալ գործի հանգամանքները, ՀՀ մրցակցային մարմինը փաստում է, որ «www.anelikbank.am» դոմենի օգտագործումը շփոթության աստիճանի նման է համանուն բանկի ապրանքային նշանին: Ըստ ՏՄՊՊՀ-ի, «Նոյ-Ֆիրմա» արտադրական կոոպերատիվի նման վարքագիծը կարող է մոլերցնել կամ շփոթեցնել սպառողներին, քանի որ վերջիններս կարող են մտածել, որ «www.anelikbank.am» դոմենը  դա համանուն բանկի կայք-էջն է: Տվյալ պարագայում, փաստորեն, Նոյ-Ֆիրմա» ԱԿ-ը, դրսևորել է անբարեխիղճ մրցակցության վարքագիծ՝ օգտագործելով ուրիշին պատկանող գրանցված ապրանքային նշանը: Ընկերության հանդեպ կիրառվել է պատասխանատվության միջոց՝ նախազգուշացում և հանձնարարվել է դադարեցնել կայքի գործունեությունը:

 

ՀՀ ՏՄՊՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930