Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համացանցով պատվիրված բլուզները Չինաստանից այդպես էլ Իջեւան չհասան

Հունիս 28,2017 13:35

Մեզ են դիմել Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 15-ամյա աղջիկը եւ նրա մայրը, ովքեր չցանկացան, որ իրենց անունները հրապարակվեն: Նրանք ասացին, որ այս տարվա մարտին 15-ամյա աղջիկը «Օդնոկլասնիկի» կայքում տեսնելով «Մոդա, Մոդա» էջում ներկայացված ամառային բլուզները՝ ցանկացել է դրանցից ունենալ: Կապ է հաստատել այդ էջի տեր վանաձորցի Իրինայի հետ: Պատվիրել է 2 բլուզ, որոնց համար ընդհանուր առմամբ պետք է վճարեր 12 հազար դրամ: Վանաձորցի Իրինան պահանջել է դրա համար կանխավճար մուծել: Աղջիկը 2017թ. ապրիլի 10-ին մուծել է 4 հազար դրամ կանխավճար, բլուզները վանաձորցին պետք է 15 օրվա ընթացքում առաքեր Իջեւան, որից հետո մնացած 8 հազարը պետք է մուծվեր: Ապրիլի 12-ին 15-ամյա աղջիկը «Օդնոկլասնիկի» կայքում գումարի փոխանցման մասին հայտնելով Իրինային, նրան հարցրել է, թե ե՞րբ կստանա բլուզները, վերջինս պատասխանել է՝ 1 ամսվա ընթացքում:

Ամառվա առաջին ամիսն ավարտվում է, սակայն բլուզներն այդպես էլ Իջեւան չեն հասել: Հեռախոսակապի եւ համացանցի միջոցով աղջիկն ու նրա ծնողը վանաձորցուն պարբերաբար խնդրել են բլուզները ուղարկել, վերջինս ասել է, որ դրանցից մեկն է Չինաստանից Հայաստան եկել: Աղջիկն ու մայրը խնդրել են այն Իջեւան ուղարկել, սակայն Իրինան ասել է, որ նրանք պետք է 2-րդ բլուզի փողը տան, որ ինքն ուղարկի:

Աղջկա եւ նրա մոր տված հեռախոսահամարով զանգահարեցի վանաձորցի Իրինային: Նա զայրացավ, ասաց, որ ինքը կարող է այդ աղջկա եւ մոր դեմ իրավապահներին բողոքել: Հարցրինք,թե ինչո՞ւ գոնե մի բլուզը չի ուղարկում Իջեւան, նա ասաց, որ աղջիկն ու նրա մայրը պետք է այդ բլուզի գինն ամբողջությամբ իրեն փոխանցեն, որ բլուզն ուղարկի: Երբ ասացինք, որ այդ մասին հրապարակում ենք պատրաստում, Իրինան զայրացավ եւ մեզ վիրավորեց:

Տավուշցի 15-ամյա աղջիկն ու մայրը հայտնեցին, որ ամեն կերպ փորձել են համաձայնության գալ Իրինայի հետ, սակայն՝ ապարդյուն: Նրանք չեն պատրաստվում 4 հազար դրամի համար դատի տալ Իրինային, սակայն ուրիշներին խորհուրդ են տալիս զերծ մնալ համացանցային նման գնումներից, որոնք հիմնված են լոկ բանավոր պայմանավորվածության վրա:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930