«Ես ուզում եմ ՊՆ-ում իմ սկսած աշխատանքս հասցնել այն փուլին, որը ինձ թույլ կտա ասել՝ ոլորտում իրավիճակ ենք փոխել»,-ՊՆ-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով մամուլում առկա տեղեկություններին, որ 2018-ին ՀՀ վարչապետ գուցե լինի Վիգեն Սարգսյանը, ասաց վերջինս:
Սարգսյանի խոսքով՝ 2018-ին ընդառաջ իր քաղաքական թիմն ամուր է. «Որոշումների ժամը երբ գալիս է, դրանք հանրայնացվում են: Մենք լավ թիմով ենք եկել ընտրությունների եւ ձեւավորել գործադիր իշխանություն»:
Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանին՝ Վիգեն Սարգսյանն ասաց. «Երջանիկ եմ, որ երկրի կառավարումը ղեկավարում է արդյունավետ կառավարիչ՝ իմ վաղեմի ընկերը, որին չեմ կարող տարանջատել մեր թիմից»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ