Aravot.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) տեղի է ունեցել ԵԺԿ քաղաքական խմբի նիստ: Պեդրո Ագրամունտին հեռացրել են այդ խմբից:
Aravot.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հաստատեց այս տեղեկությունը: Նա մանրամասնեց. «ԵԺԿ քաղաքական խմբում թեժ նիստ է տեղի ունեցել, որտեղ որոշում կայացվեց հեռացնել Պեդրո Ագրամունտին քաղաքական խմբից: Ձայները բաշխվել են 30 կողմ, 3 ձեռնպահ, 0 դեմ հարաբերակցությամբ »:
Արփինե Հովհաննիսյանը փոխանցեց, որ ադրբեջանական լոբբին աշխատել է Ագրամունտի օգտին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ