Հունիսի 27-ին՝ ժամը 15:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Բ. Գ.-ի անվամբ քաղաքացի Կ. Վ.-ի կողմից բերված հանձնունքի թխվածքի միջից հայտնաբերել են երկու հատ թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ: Դրանցից մեկում առկա էր 0,1 գրամ ընդհանուր քաշով սպիտակ փոշենման զանգված, մյուսում` 0,2 գրամ քաշով, «B 8» դաջվածքով դեղահաբ:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին