Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին, թե արդյոք երեկ կայացած Անվտանգության խորհրդի նիստում քննարկվե՞լ է Սիրիայում ռազմական գործողություններում հայկական զինված ուժերի մասնակցության հարցը:
Սարգսյանը նախ նշեց, որ նիստերի օրակարգը գաղտնի է, այնուամենայնիվ ասաց, որ երեկ Սիրիա հումանիտար օգնությունից բացի լրացուցիչ ծրագիր, այդ թվում՝ զորք ուղարկելու հարց, չի քննարկվել:
«Նման քննարկում, այնուամենայնիվ, չեմ բացառում: Գուցե իրավիճակ ստեղծվի եւ մենք ցանկություն ունենանք մասնակցել, բայց խոսքը ժամկետային զինծառայողներով մասնակցելու մասին չէ: Միայն պայմանագրային զինծառայողները եւ իրենց կամքով կարող են գործուղվել»,-նշեց նախարարը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ