Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահե Էնֆիաջյան. «Քաղաքական վստահության ամենաբարձր քվոտան՝ մանդատների վերահսկիչ փաթեթը, ստացել է ՀՀԿ-ն». «Հայոց աշխարհ»

Հունիս 28,2017 12:13

Հարցազրույց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻ հետ

-«Ժառանգության» համագումարի ամբիոնից հրապարակային առաջարկություն արվեց խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս գործող բոլոր ընդդիմադիր ուժերին՝ համախմբվել եւ միասնական բռունցք կազմել իշխող քաղաքական կոալիցիայի դեմ։ Այդ առաջարկը հետաքրքրո՞ւմ է ԲՀԿ-ին։

-Տարիներ շարունակ տարբեր քաղաքական ուժեր եւ ընդդիմադիր գործիչներ շատ հաճախ միասնական օրակարգ են ձեւավորել, որը, սակայն, իրականություն չի դարձել, եւ դրա հետեւանքը եղել է այն, որ մեր ժողովրդի մեջ խորացել է հիասթափությունը քաղաքական գործընթացներից։ Ես համարում եմ, որ որեւէ նախաձեռնություն հնարավոր չէ իրականացնել՝ առանց լրջորեն ուսումնասիրելու, վերլուծելու եւ հասկանալու՝ Ա կետից Բ կետը հասնելու ճանապարհը իրատեսակա՞ն է, թե՞ ոչ։

Երբ ձեւավորվեն առարկայական, իրատեսական ծրագրեր, կոնկրետ խնդիրների լուծման հետ կապված հստակ մոտեցումներ, այն ժամանակ կարելի է ավելի բովանդակային քննարկումներ կազմակերպել այդ հարցերի վերաբերյալ։ Ճիշտ հասկացեք՝ մենք քաղաքական միավոր ենք եւ բոլոր հարցերը՝ քաղաքական բովանդակություն ունեցող, նախ քննարկում ենք քաղաքական խորհրդի նիստում։ Եթե նման խնդիր առաջանա հարցը կդրվի քննարկման, եւ կտրվի այդ հարցի պաշտոնական պատասխանը։

-Ձեր գնահատմամբ՝ «Ծառուկյան» խմբակցությունը եւ «Ելք» դաշինքն արտահայտո՞ւմ են ընդդիմադիր տրամադրությունների ողջ խճանկարը՝ բողոքավոր ընտրազանգվածն ամբողջությամբ ներկայացվա՞ծ է խորհրդարանում։

-Գիտե՞ք ինչ, Հայաստանում պաշտոնապես գրանցված 70-ից ավելի կուսակցություն կա, որոնցից ընդամենը չորսն է ներկայացված խորհրդարանում, այդ թվում՝ կուսակցությունների դաշինքների ձեւաչափով։ Եվ, իհարկե, հնարավոր է, որ խորհրդարանից դուրս կան քաղաքական ուժեր, որոնց ծրագրերը, քաղաքական հայացքները համահունչ չեն խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող քաղաքական ուժերի մոտեցումներին եւ ծրագրային դրույթներին։ Դա էլ եմ նորմալ համարում՝ բնականաբար արտախորհրդարանական կուսակցություններն էլ իրենց տեսակետները պետք է փորձեն հասցնել հասարակությանը, որովհետեւ հասարակությունն է ամենամեծ ցուցիչը։

Իսկ հասարակությունն արդեն ասել է իր խոսքը՝ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին հանրության վերաբերմունքն այդ քաղաքական ուժերի նկատմամբ։

-Ասել է թե՝ «թավշյա հեղափոխության», մինչեւ հաջորդ ընտրություններ քաղաքական իրավիճակի արմատական փոփոխություն արձանագրելու տարբերակ չեք տեսնում. ՕՐՕ դաշինքի լիդերներին ոգեշնչող այդ թեզը հեղափոխական ռոմանտիկայի ոլորտից է։

-Ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք, հատկապես երբ խոսքը վերաբերում է քաղաքականությանը։ Բայց պետք է հասկանալ՝ ինչ նախադրյալներ կան դրա համար։

Մենք բազմիցս ասել ենք՝ արմատական փոփոխությունների, իշխանափոխության տանող դասական, ճիշտ եւ ցանկալի ճանապարհը ընտրություններն են։ Ի վերջո, քաղաքակիրթ աշխարհն անցել է այդ ճանապարհը եւ ավելի լավ բան չի կարողացել «հորինել»։ Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ մեր դաշինքի ներկայացուցիչները բարձրաձայնել եւ կոնկրետ փաստերով կետ առ կետ ներկայացրել են, որ կառավարության 2012-2017թ. ծրագրում ամրագրված բազմաթիվ խոստումներ մնացել են թղթի վրա կամ թերի են իրականացվել։

Չնայած դրան, քաղաքական վստահության ամենաբարձր քվոտան՝ մանդատների վերահսկիչ փաթեթը, ստացել է նույն Հանրապետական կուսակցությունը, եւ մենք չենք կարող դրա հետ հաշվի չնստել։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930