Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անցած 5 ամիսների ընթացքում, երբ աշխարհում շաքարի գինը նվազում էր, Հայաստանում աճել է. «Հայկական ժամանակ»

Հունիս 28,2017 11:51

Շաքարի մեկ ֆունտ հումքի գինը Լոնդոնի ֆոնդային բորսայում անցած տարվա դեկտեմբերին կազմել է 19.51 ցենտ։ Հիմա գինը 12.93 ցենտ է։ Այլ կերպ ասած, դեկտեմբերի համեմատ շաքարի գինը նվազել է 33 տոկոսով։ Ընդ որում, նվազել է անընդմեջ՝ ամսեամիս, օր առ օր։ Շաբոյանի ասած «գնագոյացում», «ինքնարժեք», «շահութաբերություն» ծիրին մեջ ակնհայտ է, որ շաքարը պետք է էժանանար նաեւ Հայաստանում։

Ու ի՞նչ է տեղի ունեցել։ Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տեղեկատվության, անցած 5 ամիսների ընթացքում, երբ աշխարհում շաքարի գինը նվազում էր, Հայաստանում աճել է: Հունվարին՝ 2016 թվականի դեկտեմբերի համեմատ, շաքարը թանկացել է 1.8 տոկոսով, փետրվարին՝ 2.9 տոկոսով, մարտին՝ 2.7 տոկոսով, ապրիլին՝ 3.2 տոկոսով, մայիսին՝ 3.3 տոկոսով։

Մի խոսքով, աշխարհում շաքարի հումքի գնի շեշտակի նվազմանը զուգընթաց Հայաստանում շաքարի գինը կայուն ու հաստատուն աճում է։ Հետաքրքիր է, թե ՏՄՊՊՀ- ն եւ նրա նախագահը տնտեսագիտական այդ ո՞ր բանաձեւով են առաջնորդվում այս աղաղակող փաստի նկատմամբ այդքան նախանձելի անտարբերություն ցուցաբերելիս։ Բա ՏՄՊՊՀ-ին չի՞ հետաքրքրում, թե ինչու է Ռուսաստանի սուպերմարկետներում շաքարի մեկ կիլոգրամը 320 դրամ, ու ոչ ոք չի ֆայմում ներկրի Հայաստան, որտեղ «մուտքի խոչընդոտ չկա» ու մեկ կիլոգրամ շաքարը 400-405 դրամ է։ Սա ի՞նչ հանելուկ է։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930