«Հակառակորդն անկանխատեսելի է, ուստի ռազմական գործողությունների վերսկսումը շատ պատճառներ կարող է ունենալ»,-ՊՆ-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը, ասաց նախարար Վիգեն Սարգսյանը:
Նա գրեթե համոզված է՝ լայնածավալ պատերազմ չպետք է սկսվի այն պատճառով, որ այդպես Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել. «Կա մեծ ռիսկ, որ այդ պատերազմի պարագայում Ադրբեջանը կարող է ստանալ անուղղելի վնաս՝ իր տնտեսության եւ պետության համար: Մտածված գնալ նման պատերազմի՝ անմտություն կլիներ վերջինիս կողմից»:
Նախարարի խոսքով՝ ասվածը չի բացառում սահմանային էսկալացիաների վտանգը. «Պետք է մշտապես պատրաստ լինենք, այլընտրանք չկա»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ