«Ավտոմեքենայում եղել է 18 զինծառայող, իսկ թույլատրելի քանակն է՝ քսան: Ավել մարդ չի եղել: Մեքենան եղել է շահագործման ենթակա ժամկետի մեջ»,-ՊՆ-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով օրերս Վարդենիսում տեղի ունեցած ավտովթարին, որից տուժել էին մի շարք զինծառայողներ, ասաց նախարար Վիգեն Սարգսյանը:
Նշենք, որ ըստ որոշ լրատվամիջոցների՝ ավտոմեքենայում երեսուն զինծառայող էր եղել: Նախարարը նշեց. «Որքան շատ են տեղափոխումները, այնքան շատ է վտանգի հավանականությունը: Խնդիրն է՝ ամեն անգամ պարզել, թե որն էր վթարի պատճառը: Մենք հետեւողական ենք այդ հարցում»:
Վիգեն Սարգսյանը նաեւ տեղեկացրեց, որ այս պահին բոլոր տուժածների վիճակը բավարար է:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ