Մի քանի օրից մեկնարկող ամառային զորակոչի գործընթացում նորամուծություն է լինելու՝ մինչեւ համապատասխան զորամաս հասնելու համար անհրաժեշտ սննդի պաշարը զինակոչիկներին տրվելու է հենց կենտրոնական հավաքակայանում: Այս մասին այսօր ՊՆ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարար Վիգեն Սարգսյանը:
«Բացի այն, որ հանդերձավորումը տեղի է ունենալու հավաքակայանում, նաեւ հենց հավաքակայանից անցնելու են բանակային սննդի: Տանից սնունդ բերելու կարիք չի լինելու եւ թույլ չի տրվելու: Բոլորը կստանան պարենային բավարարում»,-նշեց Վիգեն Սարգսյանը:
Զորակոչի արդար եւ արդյունավետ կազմակերպման նպատակով նա հասարակությանը կոչ արեց խախտումների դեպքում ահազանգել ՊՆ-ին:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ