ՀՀ իշխանությունների գործունեության վերաբերյալ վերջին շրջանում հնչող քննադատությունները, հատկապես եվրոպացի դիվանագետների ու պաշտոնյաների կողմից, շարունակում են քննարկումների ու բանավեճերի կենտրոնում մնալ: Տարիներ շարունակ, աչք փակելով մեր երկրում կեղծվող ընտրություններին, բռնություններին, տարաբնույթ խախտումներին, այսօր, եվրոպացի տարբեր տրամաչափի գործիչներ կասկածի տակ են առնում ՀՀ իշխանությունների օրինակարգությունն ու համապատասխան կառույցների գործունեությունը:
«Մերոնք»-ի այս թողարկումն անդրադառնում է վերը նշված հայտարարություններին, ինչպես նաև ՀՀ կառավարության նախաձեռնած հերթական օպտիմալացման ծրագրին: Դպրոցների օպտիմալացումը, այն էլ այն դեպքում, երբ մեր սահմանամերձ գյուղերում ընդամենը մի քանի աշակերտ է սովորում և, վստահաբար, նրանք հնարավորություն չեն ունենալու հաճախել հարևան գյուղի դպրոց, պարզապես թշնամական մոտեցում է:
Մանրամասները` տեսանյութում:
Սուրեն Սարգսյան
Լուսանկարը՝ Արման ՎԵԶԻՐՅԱՆԻ