Օրերս «Վեոլիա Ջուր» ընկերության «Արեւմուտք» տարածաշրջանի տնօրինության «Էջմիածին» տեղամասի աշխատակիցներն անհանգստացած էին. խնդիրը Ամբերդի ձորից Այգեկ գյուղ գնացող խողովակաշարում ջրաքանակի նվազումն էր: 15կմ երկարությամբ եւ 300մմ տրամագծով այս ջրագիծը սնում է Դաշտ, Նորակերտ, Բաղրամյան, Այգեկ եւ Այգեշատ գյուղերը:
Վթարի որոնողական աշխատանքները կանգ առան Այգեշատում. գյուղի գերեզմանոցի հարեւանությամբ անցնող ջրագիծը վնասվել էր, եւ ջուրը դուրս էր ժայթքում վայրկյանում 15-20 լիտր քանակությամբ: Անմիջապես ձեռնարկված աշխատանքների արդյունքում հնարավոր եղավ վերացնել վթարն ու խուսափել ջրակորստից, հետեւաբար նաեւ ջրամատակարարման վատթարացումից:
Այժմ տեղամասի աշխատակիցներին միացել են տնօրինության Գոտիավորման խմբի անդամները` ջրագծի վրա այլ վթարների հայտնաբերման աշխատանքներ իրականացնելու համար:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն